ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Wildberries-ը հերքել է ապրանքների վերադարձի գների բարձրացման մասին տեղեկությունը

Wildberries-ը հերքել է ապրանքների վերադարձի գների բարձրացման մասին տեղեկությունը

Ռուսական Wildberries–ի ներկայացուցիչները հերքել են ապրանքների վերադարձի գների բարձրացման մասին տեղեկությունը։ Համապատասխան մեկնաբանությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաճախորդների համար գործում են նախկինում սահմանված պայմանները։

«Այսօր հայտնված տեղեկությունը՝ հետադարձ առաքման համար վճարի բարձրացման մասին, չի համապատասխանում իրականությանը։ Գործում են նախկինում սահմանված նույն պայմանները»,- ասացին նրանք։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Wildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը։ 

  • Կիսվել: