հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
WhatsApp-ում կփոխվեն ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևերը

WhatsApp-ում կփոխվեն ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևերը

WhatsApp-ը նոր թարմացում է ներկայացրել․ ծրագրավորողները ամբողջությամբ վերամշակել են մեսենջերում ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու նոր ձևը:

23.21.1.71 կոդային համարով iPhone-ների համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակի չատի դիզայնում արված փոփոխությունները նպատակ ունեն հեշտացնել ձայնային և տեսահաղորդագրություններ ընտրելու ֆունկցիան։

Եթե ​​նախկինում օգտատերը խոսափողի կամ տեսախցիկի պատկերակը սեղմելու միջոցով էր անցում կատարում ձայնային կամ տեսահաղորդագրություն ուղարկելու ռեժիմների միջև, ապա այժմ պատկերակի վրա սեղմելիս կբացվի ընտրացանկ, որտեղ կարելի է ընտրել ցանկալի ռեժիմը՝ ձայնային կամ տեսահաղորդագրություններ:

Մասնագետները նշել են, որ այս փոփոխությունն արվում է օգնելու համար անուշադիր օգտատերերին, որոնք պատահաբար մեկից ավելի անգամ են սեղմում խոսափողի պատկերակի վրա և այնուհետև ձայնային հաղորդագրության փոխարեն տեսահաղորդագրություն են ուղարկում՝ առանց դրա մասին իմանալու: Այս փոփոխության դեպքում արդեն ցանկալի ռեժիմն ընտրելուց հետո ձայնային կամ տեսահաղորդագրության ձայնագրումը սկսելու համար հարկավոր կլինի սեղմած պահել համապատասխան պատկերակը:

Ռեժիմների միջև անցման նոր ընտրացանկը ներկայումս հասանելի է որոշ բետա փորձարկողների համար։

  • Կիսվել: