երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

Արևմտյան Բալկանների երկրները չեն ընդունվի Եվրամիություն մինչև Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, նրանք պետք է սպասեն առնվազն վեց տարի եվրաինտեգրման համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի մասնակցությամբ տարածաշրջանային առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։

«Ես գիտեմ, որ մենք Եվրամիության մաս չենք լինի Ուկրաինայից առաջ: Երբ մենք մտնենք Եվրամիություն, Ուկրաինայի հետ միասին կմտնե՞նք. դա այլ խնդիր է, դուք ձեր կարծիքն ունեք, բայց իմ տրամաբանությունն ինձ ասում է, որ ես ճիշտ եմ։ Մենք հավանաբար կսպասենք ևս վեց տարի, և դա նույնպես նորմալ է»,-ասել է Վուչիչը։

  • Կիսվել: