երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) զինվորական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ Ցամաքային զորքերի գծով  ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերի զինվորական պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լոուրենս Մբաթայի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միջոցառումն սկսվել է Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությամբ:

 

  • Կիսվել: