չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Վուչիչը Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամ», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»

Վուչիչը Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամ», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»

Սերբիա-Բուլղարիա միջկապակցորդը շատ կարևոր է Սերբիայի համար։ Այն հնարավորություն տվեց դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և ձեռք բերել «կապույտ վառելիքի» այլընտրանքային աղբյուրներ։ Այս մասին լրագրողներին է ասել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սերբական Նիշ քաղաքում Սերբիա-Բուլղարիա գազային միջկապակցորդի գործարկման արարողությունից հետո, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Վուչիչի՝ դա թույլ կտա Սերբիային հեղուկ գազ ստանալ վեց-յոթ աղբյուրներից։

«Դրանց թվում է նաև Ալեքսանդրուպոլիսի տերմինալը: Այս ամենն էլ ավելի կապահովի Սերբիայի էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանը Սերբիայի իսկական բարեկամն է. Մենք կշարունակենք հետագայում էլ աշխատել Ադրբեջանի հետ»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, լրագրողներին ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Սերբիայի նախագահը նրան անվանել է «ամենաժողովրդավար տղան»:

«Ես չգիտեմ, թե ինչպես է դա ձեզ հաջողվում, բայց շնորհավորում եմ ձեզ»,- ասել է Վուչիչը։

  • Կիսվել: