երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վուչիչն ասել է, որ Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Սերբիայի վրա

Վուչիչն ասել է, որ Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Սերբիայի վրա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սոցցանցի իր էջում գրել է, որ ՛՛գերազանց զրույց՛՛ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ՝ ՛՛ներկայիս աշխարհաքաղաքական հանգամանքների, տարածաշրջանի իրավիճակի, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև Սերբիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների մասին՛՛։

Վուչիչը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք վերահաստատեցինք մեր երկու բարեկամ երկրների բացառիկ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և առանցքային հարցերի շուրջ համագործակցության վրա։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու համար և հաստատեցի, որ, որպես անկեղծ բարեկամ և պատասխանատու գործընկեր, նրանք միշտ կարող են հույս դնել Սերբիայի վրա։

Զրույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը և ռազմարդյունաբերական համալիրում համագործակցությանը։ Չափազանց կարևոր են նաև Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայանի համատեղ կառուցման մեր ծրագրերը, որը էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կապահովի մեր քաղաքացիների համար»:

 

  • Կիսվել: