հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վճռականորեն կհակազդենք Թայվանի՝ անկախության հասնելուն ուղղված անջատողական գործողություններին. Չինաստանի՝ Թայվանի հարցերով պետական խորհրդի գրասենյակի խոսնակ

Վճռականորեն կհակազդենք Թայվանի՝ անկախության հասնելուն ուղղված անջատողական գործողություններին. Չինաստանի՝ Թայվանի հարցերով պետական խորհրդի գրասենյակի խոսնակ

Չինաստանը վճռականորեն կհակազդի Թայվանի անկախությանն ու արտաքին ուժերի միջամտությանը ուղղված գործողություններին: Այս մասին ասել է Չինաստանի՝ Թայվանի հարցերով պետական խորհրդի գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն

Մեկնաբանելով կղզում ընտրությունների արդյունքները՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հավատարիմ կմնանք ՛՛1992 թվականի կոնսենսուսին՛՛, որը մարմնավորում է ՛՛Մեկ Չինաստան՛՛ սկզբունքը, և վճռականորեն կհակազդենք Թայվանի անկախության հասնելուն ուղղված անջատողական գործողություններին, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտությանը՛՛:

Նշենք, որ շաբաթ օրը Թայվանում տեղի են ունեցել վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի ընտրությունները։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մասնակցությունը կազմել է 69,8 տոկոս: Քվեարկելու իրավունք ուներ 19,5 միլիոն մարդ։

Կղզու վարչակազմի ղեկավար է ընտրվել Լայ Ցինդեն, որը ներկայացնում է Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը, և հանդես է գալիս Թայվանի անկախության հռչակման օգտին։
Երկրոդ տեղում Հոու Յին Կուոմինթանգիցն է, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները և զարգացնել կապերը մայրցամաքային Չինաստանի հետ։

 

  • Կիսվել: