Վթար գազատարում. շուրջ 6 հազար ընտանիք Թբիլիսիում մնացել Է առանց ջեռուցման
Շուրջ 6 հազար բաժանորդ Թբիլիսիում առանց գազի մատակարարման Է մնացել գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հաղորդում Է Tbilisi Energy ընկերությունը:
Վերանորոգման աշխատանքներ կատարելու համար փետրվարի 22-ին Թբիլիսիի ժամանակով 22:00-ին գազն անջատել են մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Վազիսուբանիի շրջանի բնակիչների եւ այդ տարածքի մերձակայքում գտնվող մասնավոր հատվածի բնակչության համար:
Գազ նաեւ չեն ստանում մի շարք առեւտրային օբյեկտներ, առանձին մանկապարտեզներ եւ մեկ դպրոց: Գազի մատակարարումը փուլ առ փուլ կվերականգնվի այսօր՝ Թբիլիսիի ժամանակով մինչեւ 20:00-ն, հաղորդել Է Sputnik-ը: