չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վտանգ կա, որ Գազայում ծայրահեղ լարված իրավիճակը կարող է վերածվել կրոնական հակամարտության. Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար

Վտանգ կա, որ Գազայում ծայրահեղ լարված իրավիճակը կարող է վերածվել կրոնական հակամարտության. Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար

Համաշխարհային խոշոր տերությունները պետք է շտապ կոնկրետ ուղիներ մշակեն՝ անկախ Պաղեստին պետություն ստեղծելու համար: Այս մասին Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Համաշխարհային խոշոր տերությունները պետք է շտապ պայմանավորվածություն կայացնեն այն կոնկրետ քայլերի շուրջ, որոնք Պաղեստինի ժողովրդին հնարավորություն կտան ստեղծել սեփական անկախ պետությունը՛՛:

Ըստ Ահմեդ Աբու ալ-Գեյթի՝ գործնական քայլերի բացակայության դեպքում իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը շատ ավելի մեծ ու վտանգավոր առճակատման կարող է վերածվել։

՛՛Վտանգ կա, որ Գազայում ծայրահեղ լարված իրավիճակը կարող է վերածվել կրոնական հակամարտության, ինչն ավելի մեծ աղետի կարող է հանգեցնել՛՛,-մտահոգություն է հայտնել նա:

  • Կիսվել: