չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանյան բոլոր մաքսակետերը հատուկ ռեժիմով են աշխատում

Վրաստանյան բոլոր մաքսակետերը հատուկ ռեժիմով են աշխատում

Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտնում են Վրաստանի եկամուտների ծառայությունից։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Տեղեկության համաձայն, հատուկ ռեժիմի անցնելու պատճառը երթևեկության ավելացումն է։

Ծառայության փոխանցմամբ, Վրաստանի ողջ տարածքում անցակետերում ավելացվել է նաև մաքսավորների թիվը՝ մաքսային հսկողության ընթացակարգերը 24 ժամ անխափան իրականացնելու համար։

Ըստ Վրաստանի եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության, վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետով Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող բեռնատարների մաքսային հսկողության ընթացակարգերը մասամբ հետաձգվում են։

«Միջազգային բեռնաշրջանառության աճի շարունակականությունն ապահովելու նպատակով, մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմինների հետ, որպեսզի արագ գտնվեն այլընտրանքային մաքսային անցակետեր՝ նպատակակետ երկրներ հասնելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: