Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում ընդհանուր առմամբ կանգնեցվել է 52 հազար կիլոգրամ հիվանդ կարտոֆիլով բեռնված երկու ավտոմեքենա, գրում է jnews.ge-ն:

Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն, նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր: