կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 49 տոննա վարակված կարտոֆիլ

Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 49 տոննա վարակված կարտոֆիլ

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավվել է 49.2 տոննա հիվանդ կարտոֆիլ, գրում է jnews.ge-ը:

Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր՝ Թուրքիա:

  • Կիսվել: