հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանը ՄԱԿ–ում կողմ է քվեարկել Ռուսատանին դատապարտող բանաձևին

Վրաստանը ՄԱԿ–ում կողմ է քվեարկել Ռուսատանին դատապարտող բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանում 143 կողմ, 5 դեմ ձայներով կողմ են քվեարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքի բռնակցումը դատապարտող բանաձևին, գրում է jnews.ge-ն:

Բանաձևը, որին աջակցել է նաև Վրաստանը, կոչ է անում բոլոր պետություններին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին չճանաչել Ռուսաստանի պահանջները ուկրաինական շրջանների բռնակցման վերաբերյալ և պահանջել անհապաղ հետ կանչել անեքսիայի հռչակագիրը։

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան. ձեռնպահ է քվեարկել 35 անդամ պետություն։

 

  • Կիսվել: