հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վրաստանը հայտնել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների ձերբակալման մասին՝ թմրանյութերի առևտրի մեղադրանքով

Վրաստանը հայտնել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների ձերբակալման մասին՝ թմրանյութերի առևտրի մեղադրանքով

Աջարիայում ձերբակալվել են երեք օտարերկրացիներ՝ թմրանյութերի առեւտրին օժանդակելու մեղադրանքով, հայտնել է երկրի ՆԳՆ-ն, տեղեկացնում է Նովոստի-Գռուզիա-ն:

Նշվում է, որ մեղադրյալները Ղազախստանի 20-ամյա, Հայաստանի 47-ամյա եւ Գերմանիայի 47-ամյա քաղաքացիներ են։

Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է նրանց Քոբուլեթիում եւ Բաթումում՝ ստուգման համար։

Մեղադրյալների անձնական զննման, մեքենաների եւ բնակության վայրերի խուզարկությունների արդյունքներով՝ առգրավվել են հատկապես խոշոր չափերի թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր, որոնք պատրաստվել էին վաճառքի համար։ Նյութեղեն այլ ապացույցներից են չափաբաժինների փաթեթավորման նյութերը։

Գործով քննությունը շարունակվում է։ Մեղադրյալներին սպառնում է 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն։

 

  • Կիսվել: