ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանը գեներատորներ կուղարկի Ուկրաինա

Վրաստանը գեներատորներ կուղարկի Ուկրաինա

Վրաստանը գեներատորներ (սարք, ապարատ կամ մեքենա, որն արտադրում է որևէ նյութ, էլեկտրաէներգիա և այլն) կուղարկի Ուկրաինա, գրում է aliq.ge-ն:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանագրի համաձայն՝ Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը կգնի տարբեր տեսակի գեներատորներ 1 մլն 500 հազար լարի արժողությամբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։

Հիշեցնենք. Վրաստանի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին Ուկրաինա էր ուղարկել բարձր հզորության 25 գեներատոր։

  • Կիսվել: