Վրաստանում վերջին երեք օրերին 60 ցուցարար է ձերբակալվել
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ վերջին երեք օրերի ընթացքում Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար:
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ այդ անձինք խախտել են հանրահավաքների և ցույցերի անցկացման կանոնները։ Չնայած պարեկային ոստիկանության կողմից անօրինական գործողություններից զերծ մնալու բազմիցս կոչերին՝ ցուցարարները փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանում հոկտեմբերի 17-ից խստացվել են հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները, մասնավորապես՝ ցույցի ժամանակ ճանապարհը անօրինական կերպով փակելը պատժվում է 15-օրյա վարչական կալանքով։


