հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վրաստանում ծեծկռտուքի պատճառով 3 ադրբեջանցի է ձերբակալվել

Վրաստանում ծեծկռտուքի պատճառով 3 ադրբեջանցի է ձերբակալվել

Վրաստանի Խաշուրի շրջանի Գոմի գյուղի մետ ձերբակալվել է Ադրբեջանի 3 քաղաքացի, հայտնում է Prime Time պորտալը:

Լրատվականի հայտնած տեղեկությունների համաձայն՝ տեղի ճաշարանում ծեծկռտուք է սկսվել , որի հետեւանքով վիրավորվել է Թուրքիայի երկու քաղաքացի եւ Վրաստանի մեկ քաղաքացի գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: Մեղադրանք դեռեւս չի առաջադրվել. ընթանում է հետաքննություն:

  • Կիսվել: