շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանում պատգամավորին մահացած են գտել սեփական տանը

Վրաստանում պատգամավորին մահացած են գտել սեփական տանը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից Իրակլի Խախուբիային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը, փոխանցում է Aliq.ge-ն։

Պատգամավորի բնակելի տանը քննիչներ են աշխատում։ Իրակլի Խախուբիայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չեն հայտնել։ Այս փուլում ՆԳՆ-ն չի մեկնաբանում։

Խախուբիան 51 տարեկան էր։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Իրակլի Խախուբիայի որդին՝ 21-ամյա Բեքա Խախուբիան, մահացել էր ավտովթարից։

  • Կիսվել: