շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է «օմիկրոնով» վարակման մինչև 1200 դեպք

Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է «օմիկրոնով» վարակման մինչև 1200 դեպք

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս փուլում երկրում լաբորատոր հաստատված է «օմիկրոն»-ի մոտ 1200 դեպք։ Նրա խոսքով, շատ դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում և միայն 14 հիվանդի հոսպիտալացում է անհրաժեշտ եղել, գրում է jnews.ge-ն:

Թամար Գաբունիան ընդգծել է, որ «օմիկրոն»-ով վարակվածներից շատերը երկու անգամ պատվաստվածներ են: Սակայն խոսելով պատվաստումների արդյունավետության մասին՝ առողջապահության փոխնախարարն ասաց, որ բուստեր դոզան գրեթե կրկնապատկում է պատվաստումների պաշտպանիչ ազդեցությունը։

««Օմիկրոն»-ով վարակվածների մեծ մասը պատվաստվածներ են: Պատվաստված հիվանդների հոսպիտալացման մակարդակը նվազագույնն է, գործնականում բացակայում է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «օմիկրոն»-ի դեմ պատվաստման արդյունավետությունը կարևոր է հատկապես հոսպիտալացման և ծանր դեպքերի կանխարգելման առումով։ Բուստերը գրեթե կրկնապատկում է պատվաստումների պաշտպանիչ ազդեցությունը: «Օմիկրոն»-ի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասնում է 1200-ի։ Այդ դեպքերից միայն 14-ն են հոսպիտալացման կարիք ունեցել, ինչը ցածր ցուցանիշ է»,- ասաց Թամար Գաբունիան։

 

  • Կիսվել: