շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար կծախսվի 42,8 մլն լարի

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար կծախսվի 42,8 մլն լարի

2020 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար պետբյուջեից կհատկացվի 42 760 752 լարի: Ավելի քան 4 մլն լարիով ավել, քան նախորդ 2016 թվականի ընտրություններին, տեղեկացնում է jnews.ge-ն:

Ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ծախսեր հատկացնելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը հատուկ որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Ալիք մեդիա լրատվականը:

Հատկացված գումարից աշխատավարձերի համար կտրվի 19 531 295 լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար՝ 7 238 050 լարի, իսկ ընտրական սուբյեկտի հեռուստատեսային գովազդի տեղադրման համար կհատկացվի 2 111 674 լարի:

Հիշեցնենք, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին պետբյուջեից հատկացվել էր 38 136 230 լարի, այսինքն ավելի քան 4 մլն լարիով պակաս, քան 2020 թվականին:

  • Կիսվել: