ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանում ջրի սակագնի բարձրացում նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վրաստանում ջրի սակագնի բարձրացում նախատեսվում է սկսել 2027 թվականից

Ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն հայտարարել է, որ նախարարությունը սկսում է ջրամատակարար ընկերության բարեփոխումը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները պետք է ջրամատակարար ընկերությունը դարձնեն ավելի թափանցիկ, արդյունավետ և կենտրոնացած ծառայությունների որակի վրա, գրում է jnews.ge-ն:

Նախարարությունը նախատեսում է հաջորդ տարի ներկայացնել ջրի սակագնի վերանայման հայտադիմում՝ 2027 թվականից սկսած նոր սակագները ներդնելու համար։ Սոխաձեն չի նշել ճշգրիտ սակագնի բարձրացման չափը։

Նախարարի խոսքով՝ ջրի գները մնացել են անփոփոխ 2011 թվականից ի վեր։ Սակայն, 2024 թվականին Թբիլիսիի և Մցխեթայի ձեռնարկատերերի համար ջրի սակագինը բարձրացել է 35%-ով՝ հասնելով 8.81 լարիի մեկ խորանարդ մետրի համար։

 

  • Կիսվել: