երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վրաստանում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. օր 19-րդ

Վրաստանում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. օր 19-րդ

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մերձակայքում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. ցույցերի 19-րդ օրն, գրում է aliq.ge-ն: 

Ցույցին են միացել գրականության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ, գրականության հետ առնչվող մարդիկ։

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարների պահանջն է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։

Նշենք, որ այսօր միացվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։

  • Կիսվել: