Վրաստանում եվրոպամետ ցույցի 146-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է
Այսօր եվրոպամետ բողոքի ցույցերի 146-րդ օրն է։ Ռուսթավելիի պողոտան փակ է, ցուցարարներ են հավաքված նաև Հանրային հեռարձակողի շենքի մոտ, գրում է aliq.ge-ն:
Նրանք պահանջում են փոխել Հանրային հեռարձակողի լրատվական քաղաքականությունը։ Ասում են՝ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի հեռուստատեսությամբ:
Հեռարձակողի շենքի մոտ հրապարակային ելույթներն ավարտելուց հետո քաղաքացիները երթով կշարժվեն դեպի Ռուսթավելիի պողոտա։ Նրանց պահանջներն անփոփոխ են` քաղբանտարկյալների ազատ արձակում ու նոր ընտրությունների նշանակում։