ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանում բողոքի ցույցերի մասին նոր օրենքը խախտելու համար ևս 14 ցուցարար է ձերբակալվել

Վրաստանում բողոքի ցույցերի մասին նոր օրենքը խախտելու համար ևս 14 ցուցարար է ձերբակալվել

Թբիլիսիում փոքր բողոքի ակցիաների ևս 14 մասնակից է ձերբակալվել ճանապարհներ փակելու արգելքի մասին նոր օրենքը խախտելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի պետ Վաժա Սիրաձեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. «Վերջին երկու օրերի ընթացքում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 14 մարդու են ձերբակալել հավաքների և ցույցերի կանոնները խախտելու համար՝ համաձայն վարչական իրավախախտումների օրենսգրքի»:

Սիրաձեն հավելել է, որ վերջին երեք օրերին բողոքի ակցիաների ժամանակ հայտնաբերվել է օրենքի 53 խախտում:

Ոստիկանության դեպարտամենտի պետը նաև ասել է, որ նոր օրենքի համաձայն՝ կրկնակի խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Նշվում է նաև, որ հոկտեմբերի 16-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է վարչական և քրեական օրենսգրքերի փոփոխություններ: Ըստ այդմ՝ հետիոտնային գոտում բողոքի ակցիա իրականացնողները ենթակա են 15-օրյա կալանքի՝ ճանապարհը փակելու համար: Նմանատիպ պատիժ է սահմանվում, եթե ցուցարարը թաքցնում է դեմքը դիմակով կամ կրում է արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր: Ներքին գործերի նախարարության՝ բողոքի ցույցը դադարեցնելու վերաբերյալ հրամանները չկատարելու, զենք կամ հրավառ նյութեր ունենալու դեպքում նրանց սպառնում է 60-օրյա կալանք: Կրկնակի խախտումները ենթադրում են մեկ տարվա ազատազրկում:

  • Կիսվել: