Վրաստանում ավարտվել են թուրքական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները
Վրաստանում ավարտվել են թուրքական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հայտնաբերվել են բոլոր 20 զինծառայողների աճյունները, որոնք գտնվել են Lockheed C-130 Hercules ինքնաթիռում։
C-130-ի բեկորները կտեղափոխվեն Կայսերի քաղաք՝ տեխնիկական փորձաքննություն անցնելու համար։ Ինքնաթիռում էին Ֆ-16-ի տեխնիկական սպասարկման մասնագետներ, որոնք թռչում էին Ադրբեջան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանից Թուրքիա ճանապարհին ռազմական ինքնաթիռ է կործանվել։


