շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում արտակարգ դրությունը կչեղարկվի, որոշ սահմանափակումներ կպահպանվեն

Վրաստանում արտակարգ դրությունը կչեղարկվի, որոշ սահմանափակումներ կպահպանվեն

Վրաստանում այլեւս արտակարգ դրության եւ պարետային ժամի անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր Կախեթիայում լրագրողների հետ հանդիպմանն ասել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։

Նա միաժամանակ նշել է, որ երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու եւ երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք»,- ասել է նա և հավելել, որ  սահմանափակումները պետք են, սակայն արտակարգ դրությունն ու պարետային ժամը պետք չեն։
« Այս պատճառով մենք դիմել ենք խորհրդարանին, որ այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ եւ ուղղված կոնկրետ նպատակների»,- պարզաբանե է Գախարիան":
 

Նա նաեւ քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումներին եւ մասնագետների հանձնարարականներին հետեւել նաեւ արտակարգ դրության չեղարկումից հետո:

  • Կիսվել: