Վրաստանում արձանագրվել է վարակի 2 նոր դեպք՝ վերջին 24 ժամվա ընթացքում
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 723 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը։
Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 10 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 495-ն են, հայտնում է «Ալիք մեդիան»։
Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի: