շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 494 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 494 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 5 265 թեստ, այստեղից 1 945-ը՝ հակագենի արագ թեստով և 3 320-ը՝ PCR:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 236 028 դեպք: Ապաքինվել է ևս 494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 189:

Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 728:

Կարանտինային գոտիներում ունենք 508 մարդ:

  • Կիսվել: