շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը միայն ծննդաբերելու համար վիզաները կմերժի

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը միայն ծննդաբերելու համար վիզաները կմերժի

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի քաղաքացիներին կարող է մերժել վիզա տրամադրել, եթե նրանք մեկնում են ծննդաբերելու համար:

«Անընդունելի է վիզայի օգտագործումը միայն ծննդաբերության համար, այն նպատակով, որ ձեր երեխային տրվի ԱՄՆ քաղաքացիություն։ Հյուպատոսական սպաները կմերժեն վիզայի տրամադրումը, եթե հիմք ունենան կասկածելու, որ դա է ձեր ուղևորության նպատակը», – նշված է դեսպանատան հայտարարության մեջ։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում Թբիլիսիում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն ընդհանուր առմամբ 12 305 վիզա է տրամադրել, որից 2 785-ը՝ ներգաղթային, 9 520-ը՝ ոչ ներգաղթային:

  • Կիսվել: