հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ուժեղ դաշնակիցներ. Կոբախիձե

Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ուժեղ դաշնակիցներ. Կոբախիձե

Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են մնալ ուժեղ դաշնակիցներ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Աշխաբադի համաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:

«Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են համատեղ աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ։ Մենք հավատարիմ ենք մեր ռազմավարական գործընկերության զարգացմանը»,-նշել է Վրաստանի վարչապետը։

 

  • Կիսվել: