կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր չէ խորհրդարան մտնել, քանի որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր չէ խորհրդարան մտնել, քանի որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր չէ մտնել խորհրդարան, քանի որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հաղորդում է Interpress News-ը։

Ըստ Վաշաձեի, բողոքի ակցիան անհրաժեշտ է, և այդ գործընթացում ընդդիմությունը կստանա հանրային լիարժեք աջակցություն։

«Մենք պատրաստ ենք բացարձակապես ցանկացած գործողության։ Երեկ մենք հայտարարություն արեցինք, որ չենք ճանաչում արդյունքները, սա նշանակում է, որ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, համարեք, որ մեր կողմից ցուցակներ չկան։ Մենք չենք էլ մտածել այլ այլընտրանքի մասին։ Երեկ, հենց որ մենք հայտարարություն արեցինք, դա նշանակում էր, որ այս խորհրդարանում մեր կողմից որևէ թեկնածու կամ ցուցակ չկա... Վերջնական խորհրդակցություններ կանցկացնենք։ Իհարկե պետք է բողոքել։ Մենք լիարժեք աջակցություն կունենանք հասարակության կողմից»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն։

 

 

  • Կիսվել: