չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները մեկնում են Ուկրաինա

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները մեկնում են Ուկրաինա

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները մեկնում են Ուկրաինա: Խմբակցության անդամ Թինա Բոկուչավան նշել է, որ «ընդդիմությունը պետք է ստանձնի իշխանության դերը Ուկրաինային աջակցելու հարցում»։ Նրա խոսքով, Կիևում կայանալիք հանդիպումներն ուղղված են լինելու Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների խորացմանը, գրում է aliq.ge-ն:

«Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունը և մեր «Եվրաատլանտյան» ապագան փոխկապակցված են, դա հասկանում են բացարձակապես բոլորը, բացի «Վրացական երազանքից», ուստի այս դեպքում պետք է գործի ընդդիմությունը։ Այդ պատճառով մենք մեկնում ենք Կիև՝ խոսելու, թե ինչպես խորացնել երկուստեք համագործակցությունը», — ասել է Բոկուչավան։

 

  • Կիսվել: