ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը հրաժարական չի տա

Վրաստանի վարչապետը հրաժարական չի տա

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարվել է հրաժարական տալ վրացական ԶԼՄ-ների պահանջների պատճառով, տեղեկացնում է Georgia-online-ը:

Նշվում է, որ նա վրացական լրատվամիջոցների գործողություններն անվանել է ՛՛պետության դեմ դավադրության անհաջող փորձ՛՛: 

Կառավարության նիստի ժամանակ Ղարիբաաշվիլին ասել է. ՛՛Հակապետական և հակաեկեղեցական ուժերի դավադրությունը մեր երկրում տեղի չի ունեցել և երբեք տեղի չի ունենա՛՛:

Մեկնաբանելով օպերատոր Ալեքսանդր Լաշկարավի մահը՝ նա խոստացել է, որ բոլորը, ովքեր մասնակցել են նրա ծեծին, կպատժվեն:

  • Կիսվել: