չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վրաստանի վարչապետն ընդդիմությանն առաջարկում է խորհրդարան մտնել

Վրաստանի վարչապետն ընդդիմությանն առաջարկում է խորհրդարան մտնել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ևս մեկ անգամ ընդդիմությանն առաջարկում է խորհրդարան մտնել: Նրա խոսքով, ընդդիմության որոշումը հետագայում՝ ընտրությունների ժամանակ կգնահատեն Վրաստանի քաղաքացիները, գրում է aliq.ge-ն:

«Մի առաջարկ ունեմ՝ ժամանակին մտնեն խորհրդարան, ու կատարեն այն պարտականությունները, որ ստանձնել են քաղաքացիների ձայնն ընտրությունների ժամանակ ստանալով: Հակառակ դեպքում՝ մեր քաղաքացիները համապատասխանաբար կգնահատեն նրանց հետագա ընտրությունների ժամանակ: Սրանում ավելի քան համոզված եմ»,-ասել է Գախարիան:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք վարվում են բանակցություններ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի հետ, Գախարիան պատասխանել է, որ ոչ ոքի հետ բանակցությունների չի մասնակցում:

 

  • Կիսվել: