կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Վրաստանի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։

Խորհրդարանի պատգամավորների իմփիչմենտի վերաբերյալ սահմանադրական բողոքը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը դեմ են քվեարկել։

Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմպիչմենտի միջոցով պաշտոնանկ անելու հարցը։

Իմպիչմենտի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։

  • Կիսվել: