հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի ընդունել ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջները

Վրաստանի Սահմանադրական դատարանը չի ընդունել ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջները

Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկման չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր պատգամավորների հայցը՝ չեղարկելու հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները և դրանց ճանաչման պահանջները։ Պլենումի որոշումը դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։ Հակառակ կարծիք են հայտնել երկու դատավորներ։

«Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման»,- ասել է դատարանը։

Նոյեմբերի 19-ին նախագահի անունից հայց է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը եւ պահանջել արդյունքները ճանաչել հակասահմանադրական։

  • Կիսվել: