Վրաստանի ՔԿՀ-ներում 12 հազար բանտարկյալների տեղերից 10 հազարը զբաղեցված են
2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ 9845 բանտարկյալ կա, այդ թվում՝ 9393 տղամարդ և 452 կին։ Հատկանշական է, որ երկրի քրեակատարողական հաստատություններում առավելագույնը 12 հազար 332 բանտարկյալի տեղ կա, գրում է aliq.ge-ն:
Այս տեղեկատվությունը տրամադրված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) կողմից այսօր հրապարակված քրեական արդարադատության վիճակագրական զեկույցում։
Տղամարդ մեղադրյալների և դատապարտյալների թիվը կազմում է Վրաստանի տղամարդկանց բնակչության 0.53 տոկոսը, մինչդեռ կին մեղադրյալների և դատապարտյալների թիվը կազմում է բնակչության 0.02 տոկոսը։


