կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանի քաղաքացիները կկարողանան օրինական աշխատել Գերմանիայում

Վրաստանի քաղաքացիները կկարողանան օրինական աշխատել Գերմանիայում

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Նանսի Ֆեզերի հետ: Հանդիպման շրջանակներում Վրաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է միգրացիայի և շարժունության համաձայնագիր:

«Մենք կուժեղացնենք շրջանաձև միգրացիան և հոգ կտանենք Գերմանիայի շուկայում Վրաստանի քաղաքացիների համար աշխատանքի լավագույն հնարավորությունների ստեղծման մասին։ Մեզ անհրաժեշտ են շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ։ Կարևոր է նաև կրթության ոլորտում փոխանակումը, ուսանողների, գիտնականների փոխանակումը ուսուցման ոլորտում: Մենք ավելի կամրապնդենք այդ ամենը», - ասել է Գերմանիայի ՆԳ նախարարը։

 

  • Կիսվել: