շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է

Վրաստանում երկու ամսով կալանավորվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, գրում է akhaltskha.net-ը:

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրամական միջոցների յուրացման, կոռուպցիայի, ինչպես նաև ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար։ Բուրչուլաձեն չի ընդունել մեղադրանքները։

Նա եղել է Վրաստանի ՊՆ ղեկավար և «Վրացական երազանքի» անդամ 2021-2024 թվականներին։

  • Կիսվել: