կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանի նախագահը հանդիպել է Մակրոնին

Վրաստանի նախագահը հանդիպել է Մակրոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին «Ինստագրամ»–ում հայտնել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Հանդիպումից հետո Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Մակրոնի հետ խոսել է Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։

Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և կառավարությունը Զուրաբիշվիլիին մեղադրում են սահմանադրությունը խախտելու և առանց կառավարության թույլտվության Եվրոպա այցելելու մեջ։ Իշխող ուժը հայտարարել է նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։

  • Կիսվել: