կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Վրաստանի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում իմփիչմենթի ֆոնին հրաժարական տալ, փոխանցում է ՏԱՍՍ»-ը։

«Ես ոչ մի տեղ չեմ գնում։ Կարծում եմ՝ բոլորը պետք է մոռանան իմ թոշակի անցնելու երազանքը։ Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,- ասել է «Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում, որը հեռարձակել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։

Իմփիչմենթի գործընթացը սկսել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

Ըստ «Новости Грузия»-ի՝ Զուրաբիշվիլին նաեւ ասել է, որ կշարունակի իր այցերը Եվրոպա՝ չնայած կառավարության թույլտվության բացակայությանը։

«Ինձ ընտրել է վրացական հասարակությունը, ես հպարտ եմ ձեզ ներկայացնելու Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում և կշարունակեմ դա անել ապագայում»,- ասել է նա և վստահեցրել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

  • Կիսվել: