ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանի խորհրդարանը ճանաչեց 150 նորընտիր պատգամավորի իրավասությունը

Վրաստանի խորհրդարանը ճանաչեց 150 նորընտիր պատգամավորի իրավասությունը

Վրաստանի նորընտիր խորհրդարանը ճանաչեց 150 պատգամավորի իրավասությունը: Որոշումը օրենսդիր մարմինն ընդունեց 87 ձայնով, գրում է aliq.ge-ն: 
 
Բոլոր այն անձինք, ում ԿԸՀ-ն 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքում հայտարարել է ընտրված՝ խորհրդարանի լիարժեք անդամներ են: Այդ պահից դադարեցվում է նախկին՝ 9-րդ գումարման խորհրդարանի իրավասությունը:

Խորհրդարանում գտնվող միայն «Վրացական երազանքի» 88 պատգամավորները ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի կողմից ընթերցված երդման խոսքից հետո հանրային երդում տվեցին, ինչից հետո խորհրդարանում հնչեց երկրի պետական օրհներգը:

Հիշեցնենք՝ ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան: Ընդդիմադիր պատգամավորները ընդհանուր հաշվով ունեն 60 մանդատ:

  • Կիսվել: