ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանը կարգելի անշարժ գույք վաճառել ռուսներին մինչև 2024 թ վերջը

Վրաստանի խորհրդարանը կարգելի անշարժ գույք վաճառել ռուսներին մինչև 2024 թ վերջը

Վրաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ արգելվում է ռուսներին անշարժ գույք վաճառել մինչև 2024 թվականի վերջը։

Ինչպես նշվում է բացատրական տեղեկագրում, 2022 թվականին Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք է բերվել օտարերկրացիների կողմից, այդ թվում՝ ավելի քան 6 հազար օբյեկտ Ռուսաստանի քաղաքացիների կողմից։

2023 թվականի առաջին եռամսյակում ռուսները ձեռք են բերել ավելի քան 2000 բնակարան։ Պատգամավորների կարծիքով՝ այս միտումը բարձրացնում է բնակարանների գները, ինչը դժվարություններ է առաջացնում Վրաստանի քաղաքացիների համար։

  • Կիսվել: