հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանն այսուհետ երկկուսակցական է

Վրաստանի խորհրդարանն այսուհետ երկկուսակցական է

Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատեց «Հայենասերների դաշինք» կուսակցության երեք նոր մանդատների լիազորությունները: Այսպիսով, Իրմա Ինաշվիլիի, Գիորգի Լոմիայի և Գոչա Թևդորաձեի փոխարեն խորհրդարան մտան Դավիթ Զիլփիմիանին, Փրիդոն Ինջիան և Գելա Միքաձեն: Նրանց մանդատները հաստատվել են համապատասխանաբար 82, 81, 82 ձայնով:

Նշենք՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել էր, որ ընդդիմությունն արդեն ներկայացված է խորհրդարանում, և նրանք այս պահին արդեն կմասնակցեն որոշումների կայացման գործընթացներին խորհրդարանում, գրում է aliq.ge-ն:

Հիշեցնենք, Հայրենասերների դաշինք» կուսակցության 3 անդամ խորհրդարանին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել դեկտեմբերի 21-ին: Ինչ վերաբերում է 4-րդ պատգամավոր Ավթանդիլ Էնուքիձեն, նա չի պատրաստվում հրաժարվել մանդատից

Խորհրդարանը դեռ չի քննարկել մնացած 51 պատգամավորների մանդատներից հրաժարվելու հարցը: Մանդատներից հրաժարվելու դիմում ավելի վաղ ներկայացրել էին քաղաքական հետևյալ միավորումները.

«Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
«Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
«Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
«Լելո» — 4 մանդատ,
«Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ,
«Գիրչի — շատ ազատություն» — 1 մանդատ:
Մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել «Գիրչի» (3 մանդատ) և «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» (2 մանդատ) կուսակցությունները, սակայն վերջիներս նույնպես գտնվում են բոյկոտի ռեժիմում:

 

  • Կիսվել: