շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանի խորհրդարանի նոր կազմը ճանաչել է իր լիազորությունները

Վրաստանի խորհրդարանի նոր կազմը ճանաչել է իր լիազորությունները

Վրաստանի նոր գումարման խորհրդարանն առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։

Նիստին մասնակցում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության 89 պատգամավորները, որոնք քվեարկել են խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին։ Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները չեն ներկայացել խորհրդարան և մտադիր են առաջիկայում պատգամավորական մանդատները հանձնելու մասին հայտարարություն անել։

Վրաստանի ներկա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցերում գրել է, որ խորհրդարանի նոր կազմը ոչ լեգիտիմ է, քանի որ ընտրությունը կեղծվել է։ Նա հավելել է, որ ըստ Սահմանադրության, հենց ինքը պետք է գումարեր առաջին նիստը, սակայն դա չի արել։

Խորհրդարանից դուրս ընդդիմության մոտ 200 կողմնակից բողոքի ակցիաներ է սկսել հոկտեմբերին կայացած ընտրության արդյունքների դեմ։

  • Կիսվել: