«Վրաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ չի գնում». Կալաս
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասն արձագանքել է «Վրացական երազանք»-ի ընդունած նոր օրենքներին և օրենսդրական փոփոխություններին, գրում է aliq.ge-ն:
Նրա խոսքով՝ այս օրենքների ընդունումը ցույց է տալիս, որ «Վրացական երազանք»-ը միանշանակ ճիշտ ճանապարհով չի ընթանում։
«Այս օրենքների ընդունումը ծայրահեղ ցավալի է և ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարությունն իսկապես ճիշտ ուղիով չի գնում, եթե հաշվի առնենք Եվրամիությանն անդամակցելու հարցը»,- հայտարարել է Կայա Կալասը։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ը երրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց դրամաշնորհների (գրանտների) և քաղաքական գործունեության վերաբերյալ օրենքի խստացմանը։


