Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսում է նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը
Վրաստանում Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը՝ կառավարության հետ չհամաձայնեցված նրա արտասահմանյան այցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ փոխանցում է ТАСС-ը։
«Մեր սահմանադրությունը այն հիմնարար ակտն է, որում հատկապես արտացոլված է վրաց ժողովրդի կամքը, հետևաբար, դրա միտումնավոր, բացահայտ և նենգ խախտումը չի կարող անպատասխան մնալ։
Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել նախագահի իմփիչմենթի ընթացակարգը և պատրաստել սահմանադրական նոր առաջարկ, որը կներկայացվի Սահմանադրական դատարան մինչև խորհրդարանական ընտրությունները», - ասել է Պապուաշվիլին ճեպազրույցում։