հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել պետական հեղաշրջում իրականացնելու համար. Կոբախիձե

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել պետական հեղաշրջում իրականացնելու համար. Կոբախիձե

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով: 

«Նա Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Հետևաբար իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա նոր հանցանքները կանխելու նպատակով»,- ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Սահակաշվիլիի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվելու են իրավական նորմերի համապատասխան:

  • Կիսվել: