երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանի գյուղերից մեկում մահմեդականներին թույլ չեն տալիս տունը վերածել մզկիթի

Վրաստանի գյուղերից մեկում մահմեդականներին թույլ չեն տալիս տունը վերածել մզկիթի

Ադիգենիում, որտեղ մուսուլմանական համայնքը հավաքվել է տներից մեկում աղոթելու, աղմկոտ է։ Տեղի բնակչության մի մասը հայտարարում է, որ «այս տունը չպետք է վերածվի մզկիթի», գրում է akhaltskha.net-ը:

Իրավիճակը լիցքաթափելու համար տեղում մոբիլիզացվել են իրավապահները։

Ինչպես սոցցանցերում գրում է խորհրդարանի անդամ Տարիել Նակաիձեն, ոստիկանները փակել են ճանապարհները։

«Ադիգենի մուսուլմաններին թույլ չեն տալիս աղոթել: Իրավիճակը լրջորեն լարված է։ Իշխանությունները գործնականում երկու կողմերին էլ խաբեցին։ Չնայած 18 օրվա սպասումին, խնդիրը չլուծվեց, ընդհակառակը, այն սրվեց։ Ոստիկանությունը փակել է ճանապարհները և թույլ չի տալիս մահմեդականներին մտնել մզկիթ։ Աղոթարանում մի քանի հոգի են։ Բայց նրանք թույլ են տալիս այդ մարդկանց վիրավորել աղոթողներին»,- գրում է Նակաիձեն:

  • Կիսվել: