կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքել է մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին տեղեկությունը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքել է մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին տեղեկությունը

Վրաստանում բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են անխափան, իսկ մաքսավորները մշտական կապ են պահպանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

«Պետական սահմանը հատող անձանց, ինչպես նաև բեռների ներմուծման և արտահանման նկատմամբ մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերն իրականացվում են անխափան»,-նշել են ծառայությունում:

Նշենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին ամբողջ երկրում մաքսային հսկողության համակարգի աշխատանքի խափանման մասին: Եկամուտների ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։

  • Կիսվել: